Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ադրբեջանն իրավիճակը հասցնում է կրիտիկական մակարդակի

Ադրբեջանն իրավիճակը հասցնում է կրիտիկական մակարդակի
28.08.2023 | 16:56

Մի տարօրինակ օրինաչափություն կա, որին հանդիպել եմ մեր պատմության ամենակրիտիկական էջերն ուսումնասիրելիս։

Մենք կիսաճգնաժամային իրավիճակներում, որպես կանոն, դառնում ենք անտարբեր։ Ճիշտ կրիայի պես` սեփական պատյանի մեջ ենք քաշվում։ Սա, կարծես, պաշտպանական մեխանիզմ է, բայց այն նման է անտարբերության։ Հետո, երբ վիճակը սպառնում է մեր գոյությանը, ինչ-որ մի հրաշքով, դուրս ենք գալիս մեր պատյաններից ու հարվածում թշնամուն։

Տարօրինակն այն է, որ նախաճգնաժամային վիճակում չենք համախմբվում, ավելին` պառակտվում ենք, իրար դեմ դուրս գալիս, իրար ոչնչացնում, թույլ տալով, որ թշնամին իր ավերիչ հարվածը կարողանա հասցնել։ Այն պարագայում, երբ ավելի հեշտ և քիչ կորստաբեր կլիներ, եթե հենց այդ ժամանակ թշնամու ուժը կոտրեինք։

Ադրբեջանն օրեցօր իրավիճակը հասցնում է կրիտիկական մակարդակի, ու հիմա մոտ է մեր` պատյաններից դուրս գալու ժամանակը:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5017

Մեկնաբանություններ